Ի՞նչ ենք թողնելու մեր զավակներին․
անդամահատված մի նոր պատմությու՞ն,
թե՞ հին պատմության նոր կրկնություն,
թե՞ օտարների գրպանում դրված՝
մաս-մաս վաճառվող մի նոր խեղճություն,
նոր անտերությու՞ն․․․
Ինչ որ բան մեզանում պակաս է,
մարվել է մեռոնը հավատքի,
ու, մինչդեռ սրբորեն պահել ենք
մերանը մեր ոգու ու կամքի,
մեր կաթը, կարծես թե, շաղել են
խառնածին ու օտար՝ տմարդի,
դե, մենք էլ, մեր ձեռքով, ինքնակամ,
տխմարին ընտրել ենք, ըստ կարգի։
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածությունը, որն սկզբում միայն դիվանագիտական ու քաղաքական հարթության մեջ էր, վերաճեց ռազմական հակամարտության և ապա՝ բացահայտ պատերազմի, փաստացիորեն այն բանից հետո, երբ Կիևը հստակ ազդարարեց ՆԱՏՕ-ին անդամակցելու իր ցանկությունը։ Այդ ազդարարմանը հաջորդեցին Հյուսիս-ատլանտյան դաշինքի որոշ անդամների խրախուսող արձագանքները, ինչը Մոսկվայում ընկալվեց որպես կարմիր գծի խախտում...